Հաագայի դատարանը բավարարեց Բաքվի դեմ Երևանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և մերժեց Բաքվի դիմումների մեծ մասը՝ կողմերի ներկայացրած հայցերի շրջանակներում։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով ներկա է եղել Հաագայում դատական որոշումների հրապարակմանը։

«Հայաստանը ողջունում է Դատարանի որոշումը և հուսով է, որ դրանք գործնականում կկատարվեն Ադրբեջանի և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- ընդգծել է նա, տեղեկացնում է News.am։