2021-12-08 11:22
Լրատվական գործակալություններ
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա
Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
ԱԳՆ-ից News.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ: