2021-12-08 16:20
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԱԳՆ. 2022 թվականին Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի
Հաջորդ տարի Ադրբեջանը Հայաստանի դեմ երկու հայց կներկայացնի երկու կոնկրետ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է Trend-ը։
«Մեկ հայցը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափին։ Եվ, բնականաբար, մի շարք կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել ազատագրված տարածքներում շրջակա միջավայրին վնաս պատճառելու հարցը։ Երկրորդը վերաբերելու է բնական ռեսուրսներին։ Փաստեր են հավաքվում օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման և շահագործման մասին, և մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ դատական հայց ներկայացնել»,-ասել է Մամեդովը, տեղեկացնում է News.am-ը։