2021-12-08 18:12
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել
Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, տեղեկացնում է Aysor.am-ը։