Ադրբեջանցիները կրակ են բացել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքային ապահովման (ջրատար) մեքենայի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտպանական գերատեսչության` տուժածներ չկան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։