ՀՀ զորամասերից մեկում 18-ամյա զինվոր է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի զորամասերից մեկում ծանր վիրավորում է ստացել 18-ամյա զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, դարձյալ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը: