Խորհրդարանը հավանություն տվեց 2022թ. պետական բյուջեի նախագծին

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին հավանություն տվեց 2022թ. պետբյուջեի նախագծին։

«Կողմ» քվեարկեց 65, «դեմ»՝ 19, «ձեռնպահ՝» մեկ պատգամավոր։ Պետբյուջեի նախագծին դեմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Ավելի վաղ ընդդիմությունը քննադատել էր եկող տարվա պետբյուջեի նախագիծը։ Ընդդիմության կարծիքով՝ դրանում ներկայիս հետճգնաժամային իրավիճակում էլ նախատեսված չէ թոշակների և նպաստների բարձրացում, ինչն անթույլատրելի է, տեղեկացնում է News.am։