2021-12-09 15:51
Լրատվական գործակալություններ
Քարին տակ գյուղի մոտ ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվել
Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի մոտ ականի պայթյունից երկու ադրբեջանցի է զոհվել, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ տեղեկատվությունը։
Տղամարդիկ աշխատում էին այդ տարածքում։ Երկուսն էլ մահացել են, տեղեկացնում է News.am-ը։