ՀՀ ՊՆ․ Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել, կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր հերթական անգամ սադրանքի են դիմել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 16։25-ից սկսած` ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Նշենք, որ ադրբեջանցիները հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան։