2021-12-09 19:47
Լրատվական գործակալություններ
Ռոմանոս Պետրոսյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Այս մասին News.am-ը տեղեկանում է e-gov.am կայքում առկա որոշումից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշված է որոշման մեջ:
Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: