2021-12-10 11:54
Լրատվական գործակալություններ
Իշխան Զաքարյանը դուրս է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն այսուհետ կգործի որպես անկախ պատգամավոր:
«Երեկ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել Ազգային ժողովի նախագահին՝ հայտնելով, որ ԱԺ կանոնակարգ օրենք 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է Panorama.am-ը: