Խորհրդարանը հավանություն տվեց գործող օրենքների մի շարք աղմկահարույց փոփոխություններին

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։

Երկրորդ ընթերցում.

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծ,

«Էներգետիկայի և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթ,

«Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ,

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետծառայողների վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ,

«Հաշմանդամների իրավունքների մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

Հարկային օրենսգրքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծ,

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ։

News.am