ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՄԻԼԹՈՆ ՖՐԻԴՄԵՆԻ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 10-ին, կայացավ  20–րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝«Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը: Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենն իր այս գրքով կարևոր ներդում է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների ինչպես տնտեսագիտության մեջ, այնպես էլ տնտեսության զարգացման  գործում:

ПРИ ПОДДЕРЖКЕ АРДШИНБАНКА СОСТОЯЛАСЬ ПРЕЗЕНТАЦИЯ АРМЯНСКОГО ИЗДАНИЯ

Միլթոն Ֆրիդմենի գիրքը Newmag հրատարակչությունը հայերեն թարգմանել ու հրատարակել է Արդշինբանկի նախաձեռնությամբ:

«Շուրջ մեկ տարի առաջ մեր գործընկերներից մեկը մի խոսակցության ժամանակ նկատեց, որ Ֆրիդմենի գիրքը հայերեն չկա և մենք նախաձեռնեցինք այն հայ ընթերցողին ներկայացնելու գործը: Ուրախ եմ, որ Նյումեգ հրատարակչության հետ համագործակցության մեր արդյունքը այսօր կարող ենք ներկայացնել ձեզ և լայն հանրությանը», - իր խոսքում նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Շնորհանդեսին մասնակցում էին անվանի տնտեսագետներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսագիտության պրակտիկ և տեսական ոլորտներում գործող անվանի անհատներ:

Գրքի հայերեն հրատարակության նախաբանում Արդշինբանկը կարևորելով աշխատության հրատարակումը նշում է: «Լինելով Հայաստանի խոշորագույն և համակարգաստեղծ բանկերից մեկը, «Արդշինբանկը» մշտապես կարևորել է տնտեսագիտական մտքի խթանումը, ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը։ Միլթոն Ֆրիդմենի գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը մեր համեստ ներդրումն է այդ գործում: «Արդշինբանկը» վստահ է, որ մեր հավաքական միտքը, բարձրակարգ կրթությունը և լիակատար փոխըմբռնումը զարգացման նոր հորիզոններ են բացելու»:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Основная тема:
Теги: