Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽԻՑ, ԱՅԼԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՑ

«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ և ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։

Հայտարարության տեքստին վերաբերող 3 հիմնական փաստ նշեմ, որ կասկածողների համար պարզ լինի, որ սրիկան ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլև Հայոց ցեղասպանության հարցից։

1. Ամբողջ երկարաշունչ տեքստում Հայոց ցեղասպանությունը հիշատակված է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ Ռաֆայել Լեմկինին վերաբերող անդրադարձում։

2. Բացարձակապես չկա որևէ հիշատակում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ոճրագործ պետության մասին։ Չկա ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Չկան։

3. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չկա ոչ մի խոսք։ Ոչ մի։

Հ. Գ. ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, դուք ո՞նց եք գիշերները քնում…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ