Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՈՆՑ ԼԱՅՔԻ ԵՎ ՇԵՖԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱՏՈՒՍ ԳՐՈՂ ԿԱՐ՝ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԵԼ Է

Ալեն Սիմոնյանը ոնց լայքի և շեֆերին հաճոյանալու (տարբեր ժամանակներում՝ տարբեր շեֆերի) համար ստատուս գրող կար՝ այդպես էլ մնացել է,- գրում է ֆեյսբուքյան իր էջում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նաև այն պատճառով, որ առանց «Պատիվ ունեմ» խմբակցության գրավոր որոշումը (որը մենք ներկայացնելու էինք երկուշաբթի օրվա ֆրակցիայի նիստին) ստանալու, ենթադրում եմ, հիմնվելով Պետրոս Ղազարյանի ԴԵՌ ԵԹԵՐ ՉԳՆԱՑԱԾ հաղորդման ժամանակ հնչեցրածս կարծիքի վրա ստատուս է գրում՝ փորձելով իր պաշտոնանկության հարցը որպես պետությանը սպառնացող վտանգ ներկայացնել։

Հետաքրքիր է, իսկ Հունաստանում պարելիս կամ «խնայողությունների» հաշվին թանկարժեք մեքենա գնելիս էլ էր մտածում պետությանը սպառնացող վտանգի մասին:

Պետությանը սպառնացող վտանգը հենց ձեր նմանների կակիստոկրատիան է: Ու մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը իր խոսքի արժեքը գիտակցելու, լրջանալու խնդիր ունի. գերիների նկատմամբ «մեղադրական դատավճիռ» կայացնելուց ու նրանց դասալիք հռչակելուց հետո, երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուց հետո, միակ ճիշտ քայլը կլիներ գոնե լռելը:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանին առկա կրակոցներին, ապա պետք է նշեմ՝ քանի ձեր իշխանությունը պետության ղեկին է, սահմանին անընդհատ կրակելու են, անընդհատ նոր զոհեր և գերեվարման դեպքեր են գրանցվելու Հայաստանը շարունակելու նոր տարածքներ կորցնել։

Հայկ Մամիջանյան, ֆեյսբուքյան էջ