Եվրախորհրդի ղեկավարը եռակողմ հանդիպում կանցկացնի Փաշինյանի ու Ալիևի հետ

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախաշեմին լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Եվրախորհրդի նախագահը վաղը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, այնուհետև երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ, - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա։