2021-12-14 09:41
Լրատվական գործակալություններ
Պուտինը Ջոնսոնին հորդորել է անհապաղ բանակցություններ սկսել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը Ջոնսոնին ասել է, որ պետք է անհապաղ բանակցություններ սկսել ու հստակ պայմանավորվածություններ մշակել, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք:
ԽՍՀՄ-ի փլուզման խորթ զավակները
Բացի այդ, ՌԴ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը փաստաթղթերի նախագծեր կներկայացնի ՆԱՏՕ-ի առաջխաղացումը թույլ չտալու և Ուկրաինայում Ռուսաստանին սպառնացող զենք չտեղակայելու պայմանավորվածությունների մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։