«Հրապարակ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱԶԱՏՎԵԼ «ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՔԱՂԱՔԱՊԵՏԻՑ

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Թերթը գրում է, որ իշխանությունը որոշել է իր ավագանու միջոցով իմպիչմենտ հայտնել և ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից։ Նշվում է, որ այս հարցում շատ ակտիվ է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։ Լավագույն ձևը, իհարկե, մամուլն է ու ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երևանի քաղաքապետի»,–գրում է թերթը։

Լրատվամիջոցը դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։ Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր ավտոբուսներ բերելու առիթով։

Նշենք, որ երեկ «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքեց լուրերը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նրա խոսքով՝ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցնում է`Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։

Sputnik Արմենիա