2021-12-14 13:02
Լրատվական գործակալություններ
Գագիկ Ջհանգիրյանի փեսան նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի պաշտոնում
ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը ՔԿ-ից տեղափոխվել է ՊՎԾ՝ նշանակվելով Ռոմանոս Պետրոսյանի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատել է Արեն Եղիազարյանին, տեղեկացնում է Փաստինֆո-ն։