Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով

Հայաստանի գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, վճռաբեկ բողոքն արդեն ուղարկվել է դատարան։ Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանը հիմնականում համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ՝ առանց հավելյալ հիմքեր ներկայացնելու։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով արդարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու մասին դատախազության բողոքը։ ՍԴ-ն այս հոդվածը հակասահմանադրական է ճանաչել, ինչի հիման վրա դատարանն արդարացրել է մեղադրյալներին։ Գլխավոր դատախազությունը համաձայն չէ որոշմանը և պահանջում է վերաորակավորել մեղադրանքը, տեղեկացնում է News.am։