Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զանգելանի շրջանի տարածքում զորամասի բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին։

ԼՂ օկուպացված տարածքներում արդեն բացվել է 19 զորամաս և 104 ծառայողական-մարտական ​​սահմանային անցակետ, տեղեկացնում է News.am։