Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՈՂՈՐՄԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Թուրքիայի արտգործնախարարը մեզ գուժեց, որ նախապատրաստվում է հայ-թուրքական «սիրախաղը» (թե որ կողմն է լինելու հարճի դերում, կարծում եմ պարզ է), հատուկ բանագնացների միջոցով։ Ի դեպ, նա անկեղծ շեշտել է բանակցությունների ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանի հետ քայլերի համակարգումը։ Վերջապես կատարվում է ողորմելու երազանքը, որը սկզբից Վրաստանի, ապա Ռուսաստանի միջոցով էր ուզում գրկել և համբուրել Թուրքիայի նախագահի ոտքերը։
Սակայն, համոզված եմ, որ այս անգամ նա նաև թրքաքարոզչական ֆոնն է ապահովել։
Պատահակա՞ն էր, արդյոք Ստեփան Գրիգորյան քաքաքագետի խոսքը «Անատոլու» գործակալությանը, տարածաշրշանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու մասին։
Պատահակա՞ն էր , արդյոք հայ ժողովրդի «բարեկամ» Ժիրայր Լիպարիտյանի Հայաստան այցն ու թրքամետ դասախոսությունները։
Եվ այս ամենին լուրջ դիմադրություն չկա․․»: