2021-12-15 15:12
Լրատվական գործակալություններ
Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ. ՔՊ-ն չէր եկել
«Հայաստան» խմբակցության կողմից «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել նիստին:
Գրանցվել էր 30 պատգամավոր, սակայն քվորում լինելու համար անհրաժեշտ էր 54 ձայն, տեղեկացնում է Aysor.am-ը: