Մհեր Գրիգորյանը հանդիպել է Օլիվեր Վարհեիի հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Բրյուսելում է, որտեղ կայանալու է Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը։