Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խումբ կստեղծվի

Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խումբ կստեղծվի: Այս մասին Twitter-ում հայտնել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Սենատը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի ստեղծմանը, որն ամրապնդելու է մեր կապերը և մեր գործողությունները ի նպաստ խաղաղության»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։