2021-12-16 11:39
Լրատվական գործակալություններ
Սալիվանը սադրիչ է որակել զինվորականների տեղաշարժը չսահմանազատված սահմանների մոտ
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Սալիվանն արտահայտել է ԱՄՆ հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության առնչությամբ և ընդգծել, որ զինվորականների տեղաշարժը չսահմանազատված տարածքների մոտ անպատասխանատու և սադրիչ են։
Սալիվանը ողջունել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումը, տեղեկացնում է Aysor.am-ը։