2021-12-16 11:40
Լրատվական գործակալություններ
180 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 343 157
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 180-ով և դարձել 343 157: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6767 մարդ (-309), կատարվել է 2 472 320 թեստավորում (+7 571), առողջացել են վարակվածներից 327 029-ը (+470): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 874 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում անփոփոխ է մնացել` 1 486, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։