Haberturk․ Հայ-թուրքական ճանապարհային նոր քարտեզ կլինի

Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Թուրք լրագրղը պնդել է, թե մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ և մի այլ խումբ, որն ուղիղ Փաշինյանի հետ է կապի մեջ լինելու։

«Հայաստանի և Թուրքիայի միջև 3 աստիճանի ճանապարհային քարտեզ է լինելու։ Նախ չարթերային թռիչքներն են սկսելու։ Բանակցությունների առանցքային հարցը լինելու է Թուրքիա–Նախիջևան–Ադրբեջան միջանցքի բացումը։ Անկարան ցանկանում է, որ այն մինչև մայիս–հունիս այն բացվի։ Երրորդ փուլում արդեն սկսվելու են տնտեսական հարաբերությունները։ Այս փուլը կսկսվի հուլիսին»,–գրել է Haberturk–ի սյունակագիրը, տեղեկացնում է News.am։