2021-12-16 16:43
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը կհանդիպի ավագանու «Իմ քայլը»-ը անդամներին
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում կհանդիպի ավագանու «Իմ քայլը» անդամներին՝ քննարկելու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մանրամասները:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը: