2021-12-17 11:24
Լրատվական գործակալություններ
Մարության․ Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ գրառում է կատարել իր Facebook-յան էջում։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ», - գրել է քաղաքապետը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու "Իմ քայլը" խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել' ներկայացնելով նոր քաղաքապետի թեկնածուին: