The Wall Street Journal. ԱՇԽԱՐՀԻՆ ԳԼՈԲԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՊԱՌՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Անվտանգության ոլորտի փորձագետ Էնդրյու Միշտան կարծում է, որ առաջիկա հինգ տարում հնարավոր է զինված հակամարտություն մեծ տերությունների միջև: Նա իր մտքերը շարադրել է The Wall Street Journal-ի հոդվածում:

Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առճակատման վտանգը շատ ավելի բարձր է, քան նախկինում։ Առճակատումը կարող է թեժ փուլի անցնել, օրինակ՝ Թայվանի պատկանելիության շուրջ երկու երկրների վեճի պատճառով, ասվում է հոդվածում։

Միշտան կարծում է, որ այլ հզոր պետություններ կցանկանան մարտահրավեր նետել ԱՄՆ-ին՝ պատերազմի նման ձևաչափին ամերիկյան բանակի անպատրաստ լինելու պատճառով։ Ընդ որում, Պենտագոնին կպահանջվի գրեթե 15 տարի՝ ԶՈւ արդիականացման համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, այսօր Արևմուտքը ծանր վիճակում է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից միգրացիայի ալիքների, կորոնավիրուսային պանդեմիայի և «մշակութային հեղափոխության» պատճառով»,-պնդում է հեղինակը։

Մասնագետի խոսքով՝ այս բոլոր գործոնները զգալիորեն թուլացրել են ԱՄՆ-ին։

News.am