2021-12-17 12:59
Լրատվական գործակալություններ
Արցախում կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից խլացմամբ
Արցախում բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով խնդրին լուծում տալու համար։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորում են զերծ մնալ անհարկի շահարկումներից։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգել էր, որ Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի հասանելիությունը միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից: Նա նաև փաստական տվյալներ էր ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։