2021-12-17 19:10
Լրատվական գործակալություններ
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է իրենց` խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Այսպիսով, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել։