72 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 343 708

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 72-ով և դարձել 343 708: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 513 մարդ (-298), կատարվել է 2 497 107 թեստավորում (+4 897), առողջացել են վարակվածներից 328 799-ը (+364): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 903 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 493, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։