ՄԱԼԵՆԱՆ ՀԱՂԹԵՑ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021-ՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14-ամյա Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում:

Մալենան վաստակեց 224 միավոր: Հաջորդ տարի "Մանկական Եվրատեսիլ" երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Երևանում:

 

Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանին 12 միավոր են շնորհել Լեհաստանն և Պորտուգալիան, 10 միավոր՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան, 8 միավոր՝ Սերբիան: Առցանց քվեարկության արդյունքում Հայաստանն արժանացել է 109 միավորի:

Հայաստանն իր 12 միավորը շնորհել է Վրաստանին:

Մրցույթին Մալենան հանդես եկավ «Քամի, քամի» ստեղծագործությամբ: Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցեց 19 երկիր։

Մալենայի դինամիկ ելույթում մասնակցում էր պարային անսամբլ, այն ուղեկցվում էր գունեղ շոուով: Հանդիսատեսը ողջունեց Մալենային բուռն ծափահարություններով։

Newsarmenia.am