2021-12-20 15:39
Լրատվական գործակալություններ
Չավուշօղլու․ Թուրքիայի նպատակն է կյանքի կոչել «Զանգեզուրի նախագիծը»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը և Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել և ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։
Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչվի։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ, տեղեկացնում է News.am-ը։