2021-12-20 15:56
Լրատվական գործակալություններ
Վրաստանում հաստատվել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերը
Վրաստանի տարածքում հաստատվել են «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը, այսօր Թբիլիսիում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքով` երկու դեպքում էլ վարակակիրները Վրաստանի քաղաքացիներ են։ «Նրանք ԱՄՆ և Մերձավոր Արևելք այցելությունների պատմություն ունեն։ Երկուսն էլ մեկուսացվել են, այժմ մենք ուսումնասիրում ենք նրանց հետո շփված 26 անձանց», - նշել է Գամկրելիձեն, տեղեկացնում է Azatutyun.am-ը։