Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը չեղարկվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները հաստատել են, որ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումը հետաձգվել է օմիկրոնի շտամի պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հաջորդ ամիս համաշխարհային բիզնեսի և քաղաքական առաջնորդների ներկայացուցիչների հանդիպումը Համաշխարհային տնտեսական ֆորումում, որն ամեն տարի անցկացվում է Շվեյցարիայի Դավոսում, չեղարկվել է օմիկրոն շտամով վարակման դեպքերի աճի պատճառով։ Այսօր այդ մասին կազմակերպիչները տեղեկացրել են պատվիրակներին»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։