ՀՀ ԱԳՆ․ Հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի

Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի, Aysor.am-ին հայտնեցին ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Կիլիչը։