2021-12-20 17:57
Լրատվական գործակալություններ
Ստամբուլի բորսան կրկին դադարեցրել է առևտուրը լիրայի հերթական ռեկորդային անկման ֆոնին
Ստամբուլի բորսան երկուշաբթի օրը կրկին ավտոմատ կերպով դադարեցրել է արժեթղթերի առևտուրը՝ թուրքական լիրայի հերթական ռեկորդային անկման ֆոնին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 15:54-ի դրությամբ ավտոմատացված համակարգը միացված է։ Գործարքները ժամանակավորապես կասեցվել են բորսայի բոլոր ուղղություններով՝ բաժնետոմսերի, ֆյուչերսների և օպցիոնների, ինչպես նաև բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի ռեպո առևտրում»,-ասվում է բորսայի հաղորդագրության մեջ։
Այս պահին թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրել է մոտ 7,67 տոկոս։ Փոխարժեքն աճել է 17,78 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը ևս մեկ պատմական ռեկորդ է թուրքական արժույթի համար, տեղեկացնում է News.am-ը։