Տեր-Պետրոսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով, տեղեկացնում է Aysor.am: