2021-12-21 10:08
Լրատվական գործակալություններ
ՔԿ․ Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները արդեն հարցաքննվել են
Հայաստան վերադարձած տասը գերիները արդեն հարցաքննվել են։ Այս մասին News.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նրանք հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չունեն։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 19–ին, Հայաստանին հանձնվեց ևս 10 զինծառայող։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։
Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։