ՀՀ ԱԻՆ․ Փակ հատվածներ, ձյուն, մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Եվ այսպես`

- փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը,

- ժամանակավորապես փակ է (քարաթափման վտանգի պատճառով) Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը,

- դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները,

- դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։