2021-12-21 11:48
Լրատվական գործակալություններ
137 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 343 845
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 137-ով և դարձել 343 845: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 309 մարդ (-204), կատարվել է 2 503 039 թեստավորում (+5 932), առողջացել են վարակվածներից 329 128-ը (+329): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել 11 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 914 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1 494, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։