2021-12-21 20:03
Լրատվական գործակալություններ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը։
«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ գործադրվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և մտադիր են համահունչ գործել»,- ասվում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում Կրեմլի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: