2021-12-22 11:41
Լրատվական գործակալություններ
Ազգային ժողովում հերթական պարգևավճարներն են ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ` դեկտեմբերի 21-ին, պարգևատրումների մասին հերթական կարգադրությունն է ստորագրել։
Դրա համաձայն` միանվագ դրամական պարգևատրումներով են խրախուսվել Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները։
Թե ով ինչ չափով է պարգևատրվել, հայտնի չէ, քանի որ Ալեն Սիմոնյանի կարգադրության այդ հատվածը` հավելվածը, չի հրապարակվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։