152 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 343 997

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 152-ով և դարձել 343 997: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 301 մարդ (-8), կատարվել է 2 509 795 թեստավորում (+6 756), առողջացել են վարակվածներից 329 281-ը (+153): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 921 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 1 494, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։