2021-12-22 15:51
Լրատվական գործակալություններ
Պեսկովը հայտնել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասին
Դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։
Նախնական տվյալներով՝ նիստը կվարի անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ամանորի նախաշեմին նմանատիպ գագաթնաժողովներ տեղի են ունեցել 2019 և 2018 թվականներին, ինչպես նաև ավելի վաղ։
Ավելի վաղ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Էրմեկ Կոշերբաևը հայտարարել է դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին, տեղեկացնում է News.am-ը ։