2021-12-22 17:38
Լրատվական գործակալություններ
Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ ավարտին կհասցնի 2018 թվականից մեկնարկած ծրագրերը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը վստահեցրեց՝ այն ծրագրերը, որոնք մեկնարկել են դեռևս 2018 թվականին, ավարտին է հասցնելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սարգսյանը ընդգծեց, որ նախընտրական խոստումները կատարելու համար դեռ 2 տարի ժամանակ կա։
«Նախնական բավականին աշխատանք ենք իրականացրել, որը հնարավորություն կտա ծրագրերը իրականություն դարձնել»,- ասաց Սարգսյանը։
Ըստ քաղաքապետի առաջին տեղակալի՝ երեք տարվա ընթացքում Հայաստանի պետականությունը տարբեր փորձությունների միջով է անցել, բայց ,այնուամենայնիվ, արձանագրել են հաջողություններ։
Նա նշեց նաև, որ Հայկ Մարությանի հետ ընդհանրապես խնդիրներ չի ունեցել։