2021-12-23 16:11
Լրատվական գործակալություններ
Դատախազը չի հաստատել Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը
Դատախազը չի հաստատել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին News.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից ասացին, որ հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։